Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի կինն ու որդին մի քանի ժամ են անցկացրել Բրյուսելի օդանավակայանի անցակետում, որտեղ այսօր տեղի է ունեցել ահաբեկչությունը: Քաղաքական գործչի ընտանիքը հասցրել է մեկնել պայթյունից մի քանի ժամ առաջ: Այս մասին հայտնել է Սահակաշվիլին՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Երբ ես կարդացի այդ ողբերգության մասին, արդեն գիտեի, որ նրանք հասցրել են մեկնել, բայց միանգամից մտածեցի այն մարդկանց հարազատների ու բարեկամների մասին, ովքեր չէին կարողացել փրկվել: Դա սարսափելի ողբերգություն է և, ցավոք, թվում է՝ ոչ վերջինը: Պետք է հաստատել, որ այլ պատճառների հետ մեկտեղ, սա նաև չափից դուրս բյուրոկրատացման, անբարեխղճության և կոշտ որոշումներ ընդունել չկարողանալու հետևանք է»,-գրել է Վրաստանի նախկին նախագահը:
Vesti.am