Foto

Բերեզովսկուն առաջարկել են աշխատել «Դինամոյի» երիտասարդական թիմում

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն առաջարկել են աշխատել երիտասարդական թիմում:

Чемпионат.com-ի փոխանցմամբ, այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Խոխլովը:

Սպասվում է, որ 43-ամյա մասնագետը, ով ավելի վաղ ընդգրկված էր «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցևի մարզչական շտաբում, կընդունի այդ առաջարկը: