Foto

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկը լավագույններից մեկն է աշխարհում

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում:

Հոկտեմբերի 8-ին Թայլանդում անցկացվեց 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Սարգսյանը, հանդես գալով 5 մենամարտերում, գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ բացարձակ հաղթանակ տանելով անգամ ճապոնացի մարզիկի նկատմամբ: Առաջնությանը մասնակցելու համար հրավիրող երկիրը հատուկ ընտրություն էր կատարել բացառապես բարձր վարկանիշ ունեցող ֆեդերացիաների լավագույն մարզիկների միջև: Մինչ մրցաշարի մեկնարկը ճապոնացի վարպետներն անցկացրեցին սեմինար-պարապմունքներ, որին մասնակցեց Հայաստանի Կիոկուշին կարատեի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը: