Foto

Ովքեր են հավակնում «Ոսկե գնդակի»

«France Football» հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» բոլոր՝ 30 հավակնորդների անունները:

Հավակնորդների թվում են նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական), ովքեր ամբողջ պատմության ընթացքում ամենաշատն են արժանացել «Ոսկե գնդակի»՝ Մեսսին հինգ անգամ, Ռոնալդուն՝ չորս:

Մյուս հավակնորդներն են՝ Նեյմարը («Բարսելոնա»/ՊՍԺ, Բրազիլիայի հավաքական), Լուկա Մոդրիչը («Ռեալ», Խորվաթիայի հավաքական), Պաուլո Դիբալան («Յուվենթուս», Արգենտինայի հավաքական), Մարսելոն («Ռեալ», Բրազիլիայի հավաքական), Նգոլո Կանտեն («Չելսի», Ֆրանսիայի հավաքական), Լուիս Սուարեսը («Բարսելոն», Ուրուգվայի հավաքական), Սերխիո Ռամոսը («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Յան Օբլակը («Ատլետիկո», Սլովենիայի հավաքական), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական), Դրիս Մերթենսը («Նապոլի», Բելգիայի հավաքական), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստանի հավաքական), Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիայի հավաքական), Հարրի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիայի հավաքական), Էդին Ջեկոն («Ռոմա», Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական), Սադիո Մանեն («Լիվերպուլ», Սենեգալի հավաքական), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենթուս», Իտալիայի հավաքական), Տոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիայի հավաքական), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո», Ֆրանսիայի հավաքական), Ռադամել Ֆալկաոն («Մոնակո», Կոլումբիայի հավաքական), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա» Դ., Գաբոնի հավաքական), Էդինսոն Կավանիը (ՊՍԺ, Ուրուգվայի հավաքական), Մաթս Հյումելսը («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Կարիմ Բենզեման («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական), Էդեն Ազարը («Չելսի», Բելգիայի հավաքական), Լեոնարդո Բոնուչին (Յուվենթուս»/«Միլան», Իտալիայի հավաքական), Իսկոն («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Կիլիան Մբապեն («Մոնակո»/ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական):

Vesti.am