Foto

Հանդբոլ. «Արցախը» դարձել է Մ 17 տարեկան աղջիկների Հայաստանի չեմպիոն

Արցախում կայացել է հանդբոլի մինչեւ 17 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն է դարձել Արցախի թիմը, որը խաղացել է առանց պարտության և վաստակել վեց միավոր:

Երկրորդ տեղը չորս միավորով զբաղեցրել է «Շենգավիթը», երրորդը՝ «Աջափնյակը» (երկու միավոր): Վանաձորի թիմն այս առաջնությունում չի կարողացել ոչ մի հաղթանակ գրանցել և չորրորդ տեղում է:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվության ծառայության պատասխանատու Արմինե Բեգլարյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ այս տարի թիմերի քանակը երկուսով կրճատվել է: Նրա խոսքով, Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնությունները պարբերաբար անցկացվում են Արցախում, Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդբոլի մասսայականացման համար: