Երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները:
Զույգի միջև առկա տարաձայնությունների մասին իսպանական մամուլում հաղորդումներ էին հայտնվել դեռևս սեպտեմբերին: Աղբյուրի փոխանցմամբ՝ աստղային զույգն ամիսներ առաջ է միասին ներկայացել հանրությանը:
Նշվում է, որ Շակիրան հեռացել է իրենց տնից, և այժմ հայտնի չէ, թե որտեղ և ում հետ են նրանց երեխաները:
Շակիրան ու Պիկեն երկու որդի ունեն՝ Միլանը և Սաշան:
Vesti.am









