Ֆերենց Ջյարմատին՝ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի պատվիրակն է:
Նրան նշանակել է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW):
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը գրում է, որ ռումինացի պատվիրակը մի քանի ժամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է հիանալ Երևանի գեղեցկությամբ և մարդկանց հյուրընկալությամբ:
Ֆերենց Ջյարմատին հանդիպել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, այնուհետև ուղևորվել մրցավայր՝ Վանաձոր:
«Առաջին անգամ եմ գործուղվել Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշար: Բավականին ուժեղ մրցաշար է և նշանակալի դեր ունի Հայաստանում ըմբշամարտի զարգացման գործում: Չէ՞ որ ըմբշամարտը ձեր երկրում համար մեկ մարզաձևն է:
Հայ ըմբիշներն աշխարհում ուժեղագույններից են: Դրա վառ ապացույցն օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նրանց նվաճած մեդալներն են: Երբ գորգում հայ ըմբիշ եմ տեսնում, ասում եմ՝ նա է հաղթողը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Ֆերենց Ջյարմատին:
Հիշեցնենք` Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը կկայանա հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում: Վաղը մրցումային առաջին օրն է:
Vesti.am









