Հոկտեմբերի 2-ին, Երևանում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական (Մ 21) առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Դաշտի տերերը հաղթեցին 1:0 հաշվով:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, 54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով միակ գոլի հեղինակը դարձավ Պետրոս Ավետիսյանը: Չորս խաղում վաստակած յոթ միավորով Հայաստանի հավաքականը յոթերորդ ընտրական խմբի առաջատարն է:
Խմբում մեր ընտրանուն հաջորդում են. Ռուսաստան՝ 4 միավոր (2 խաղ), Սերբիա՝ 3 (1), Ավստրիա՝ 3 (1), Մակեդոնիա՝ 3 (1), Ջիբրալթար՝ 0 (5):
Հոկտեմբերի 10-ին Արթուր Ոսկանյանի սաները տանը կխաղան Ավստրիայի հավաքականի հետ:









