Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշ հանգստյան օրերին Ղազախստանում մասնակցել են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար:
Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի:









