Foto

Լարվածությունը մեծ էր, սակայն կարողացա դիմանալ. Արոնյան (տեսանյութ/լուսանկարներ)

Շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն այսօր Երևանում հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Նա նշեց, որ այս տարի մրցաշարին լարվածությունը մեծ էր նախորդ տարիների համեմատ:
«Մրցաշարը շատ լարված պայքարում ընթացավ, բայց կարողացա դիմանալ այդ լարվածությանը և հաղթել»,-ասաց նա։
Շախմատիստը նշեց, որ իր համար մեծ հպարտություն էր, երբ ՖԻԴԵ-ի նախագահն իր խաղը համեմատեց Տիգրան Պետրոսյանի խաղի հետ:
Արոնյանը նշեց, որ իր հաղթանակի գրավականն այն մարդիկ են, ովքեր մշտապես իր կողքին են և աջակցում են։
«Նախորդ տարի ոչինչ լավ չստացվեց։ Երբ վատ տարի ես ունենում, այդ ընթացքում ավելի լավ ես հասկանում, թե ովքեր են, իրոք, հավատում քեզ։ Կձգտեմ շարունակել հաջողությունը։ Հավակնորդների մրցաշարում միշտ վատ եմ հանդես գալիս, այս անգամ այլ կերպ եմ պատրաստվելու այդ մրցաշարին։ Կարծում եմ` այս անգամ լավ է լինելու»։
Արիանա Կաոլին, որի հետ սեպտեմբերի 30-ին պատրաստվում է ամուսնանալ Լևոն Արոնյանը, նշեց, որ անչափ հպարտ է և սիրելիի խաղերին միշտ հետևում է ուշագնացության հասնելու աստիճան անհանգստությամբ:
Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում