Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին: Կարմիր սատանաները վստահ հաղթանակ տարան մոսկովյան թիմի նկատմամբ՝ 4:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ հանդիպման 57-րդ րոպեին՝ խփելով թիմի 4-րդ գոլը: Մինչև այդ դուբլ էր ձևակերպել Լուկակուն, մեկ գոլ էլ խփել էր Անտոնի Մարսիալը: Նրա հստակ իրացրած 11-մետրանոցը Մխիթարյանն էր վաստակել:
Մխիթարյանի գոլից 3 րոպե անց նրան փոխարինեց Լինգարդին: Խաղի վերջին րոպեին «բանակայինները» գոլ խփեցին. աչքի ընկավ Կուչաևը:
Vesti.am









