Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) Թբիլիսիում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքի առաջին պարտիայում հաղթանակ տարավ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենի (2771) հետ խաղում:
Արագ շախմատի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակներով և առավելության հասավ 30-րդ քայլում: Մի քանի րոպե հետո կանցկացվի պատասխան պարտիան:
Հիշեցնենք, որ չորս դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:









