Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ Լևոն Արոնյանի և Դին Լիժենի միջև կայացել է եզրափակչի չորրորդ պարտիան:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, 52-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքիի: Հաշիվը դարձել է 2:2:
Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):









