Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, պոկում վարժությունում, ճիշտ է, հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):









