Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Ինչպես փոխանցում են ՀԱՕԿ լրատվականից, մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց տվեց 251 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) և հրում (140) կգ վարժություններում:









