Շախմատի աշխարհի գավաթի խաղակրության եզրափակիչ դիմակայության շրջանակում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Կողմերը միավորը կիսեցին 31-րդ քայլում:
Հիշեցնենք, որ դասական շախմատի առաջին երեք պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Վաղը կկայանա վերջին 4-րդ պարտիան, որտեղ մեր գրոսմայստերը կպայքարի սև խաղաքարերով:
Vesti.am









