Foto

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կխաղան Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում  համաշխարհային աստղերը հանդիպում կանցկացնեն: «Համաշխարհային աստղերը Վրաստանի համար» խորագրով հանդիպումը  կկրի բարեգործական բնույթ: Այս մասին հայտնում է «interpressnews.ge»-ն:

Թբիլիսի կժամանեն ֆուտբոլային աստղեր  Ֆրանչեսկո Տոտտին, Կառլես Պույոլը, Ռիվալդոն, Դիդան, Անդրեյ Շևչենկոն, Խավիեր Զանետին, Զվոնիմիր Բոբանը, Սերժինյոն, Պաուլո Մալդինին, Լուկա Տոնին, Էրնան Կրեսպոն, Վենսան Կանդելան, Մարեկ Յանկուլովսկին, Ալեսանդրո Կոստակուրտան, Դեմետրիո Ալբերտինին. Դինո Բաջոն, Մասիմո Ամբրոզինին, Մաիմո Օտոն, Մարկո Դելվեկիոն, Սեբաստյան Ֆրեյը, Անջելո դի Լիվիոն, Քրիստիան Աբիատին, Սեբաստյանո Ռոսին, Ջուզեպե Ֆավալին, Դարիո Շիմիչը և այլք:

Բարեգործական խաղից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի Բորժոմիի անտառում բռնկված հրդեհի պատճառած վնասները վերականգնելուն:

Նշենք` հանդիպման տոմսերի հիմնական մասն արժե 5 լարի (մոտ 1000 դրամ): Վաճառքում են նաև 10,15 և 25 լարի արժողությամբ տոմսեր:

Vesti.am