Երևանում ընթացող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո 4.5 միավորով առաջատար է հինգ շախմատիստ, որոնցից չորսը Հայաստանի ներկայացուցիչներ են: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Առաջատարների շարքում են՝ Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը և Արման Փաշիկյանը:
Մրցաշարն անցկացվում է ինը տուրով: Այսօր կկայանա վեցերորդ տուրը:








