Foto

Լևոն Արոնյան ոչ-ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Թբիլիսիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը հանդիպման ընթացքում չնայած որոշակի դիրքային առավելություն ստացավ, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար:

Մրցամարտի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը: Լևոն Արոնյանը հանդես կգա սև խաղաքարերով:

Vesti.am