Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 130կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Խաչատրյանը դուրս է եկել եզրափակիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մեր մյուս մասնակիցը` 98 կգ քաշային Վաղարշակ Մինասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք` երեկ պայքարի մեջ մտած չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը և Արմեն Հակոբյանը (71 կգ) դուրս էին եկել եզրափակիչ:
Կարեն Ասլանյանը նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել էր արծաթե մեդալով:








