Երևանում ընթացող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարներ են միջազգային վարպետ Արման Միքայելյանը և գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Եվս տասնմեկ շախմատիստ, այդ թվում Հայաստանի հինգ ներկայացուցիչ,վաստակել է 3,5-ական միավոր:








