Հայաստանի Ազգային հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է Գերմանիայում:
Այդ մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Լուսանկարն արվել է վիրահատությունից անմիջապես հետո: Ամեն ինչ հաջող է անցել, ինձ լավ եմ զգում: Այսօր կանհանգստանամ տղաների համար: Առա՛ջ «Ենիսեյ»,- գրել է Սարկիսովը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մոտ ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք էր ախտորոշվել:
Vesti.am










