Սեպտեմբերի 21-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:
Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան:









