Մեկնարկել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրը: «Բարսելոնան» պահպանել է իր 5-րդ հաղթանակը, «Էյբարի» հետ խաղում հաղթելով 6:1 հաշվով: Այդ մասին հայտնում է vesti.ru-ն:
Հանդիպմանը 4 գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Մեկական գոլի հեղինակ են դարձել Պաուլինյոն և Լուիս Սուարեսը:
Երկրորդ գոլը Մեսսիի համար հոբելյանական էր. այն բոլոր մրցաշարերում 300-րդն էր «Քամփ Նոու»-ում: Բացի այդ, Մեսսին 4-րդ անգամ Իսպանիայի առաջնության շրջանակում խփեց 4 գոլ:
Vesti.am









