«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սեպտեմբերի 18-ին մարզումների ժամանակ վնասվածք է ստացել: Սեպտեմբերի 19-ին ֆուտբոլիստն անցել է ընդհանուր հետազոտություն, որի արդյունքում վիրահատության որոշում է կայացվել:
«Ցավոք, Նոյերը կրկին վնասվածք է ստացել: Վիրահատությունը հաջող է անցել, ինչը հիմա ամենակարևորն է: Նոյերն իր նախկին մարզավիճակին կարող է վերադառնալ 2018-ի հունվարին»,-ասել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Նոյերը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ է ձախ ոտքի վնասվածք ստանում:
Vesti.am









