Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ձմռանը չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»: Այդ մասին հաղորդում է «Marca»-ն:
Կատալոնական ակումբը փորձում էր ֆուտբոլիստին ձեռք բերել ամռանը: Լիվերպուլցիների ղեկավարությունը չի ընդունել այդ առաջարկը՝ հասկացնելով, որ բրազիլացին չի վաճառվում:
Կոուտինյոն «Լիվերպուլի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Սևիլիայի» հետ հանդիպմանը, ինչի պատճառով չի կարողանա ընթացիկ մրցաշարում հանդես գալ այլ ակումբում:
Vesti.am









