Foto

Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է  աշխարհի գավաթի խաղարկության փուլին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) և Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա ևս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։ Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է  անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։