ՌԴ տրանսպորտի նախարարությունում հայտարարել են, որ 2025-ին ԵԱՏՄ երկրների ավիաընկերությունները կարող են ներքին թռիչքներ իրականացնել միության այլ երկրների օդային տարածքով՝ ընդհանուր տրանսպորտային տարածքի ստեղծման շրջանակներում:
«ԵԱՏՄ միացյալ տրանսպորտային տարածքը ենթադրում է, որ մեկ երկրի ավիաընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել մեկ այլ երկրի տարածքով»,-ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:
Նման միջոցառումն առավել հարմար է ռուսական ավիաընկերությունների, քան այլ երկրների օդային փոխադրումներով զբաղվող ընկերությունների համար, կարծում է ՌԴ տրանսպորտի և տրանսպորտային ինստիտուտի աշխատակից Անդրեյ Կրամարենկոն։
«Այժմ մենք մեր գործընկերների հետ նույնիսկ բաց երկնքի ռեժիմ չունենք: Ե՛վ Բելառուսը, և՛ Ղազախստանը զբաղվում են իրենց ազգային ավիափոխադրողների պաշտպանության քաղաքականությամբ: Եվ համոզել նրանց դադարեցնել դա՝ բավականին դժվար կլինի: Միացյալ օդային տարածք ստեղծելու վերաբերյալ որևէ նախադրյալ դեռ չկա»,-ասել է նա:
Vesti.am