Foto

Մեսութ Օզիլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն  ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է «The Sun»-ը:

Ավելի վաղ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը  որոշել էր չերկարաձգել իր պայմանագիրն ու հաջորդ ամառ լոնդոնյան ակումբից հեռանալ ազատ խաղացողի կարգավիճակով:

Օզիլն «Արսենալ» է տեղափոխվել 2013 թվականին «Ռեալից»՝ 47 մլն եվրոյի դիմաց:

Vesti.am