Foto

Ռուսաստանում սկսվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի վաճառքը

Ռուսաստանում Մոսկվայի ժամանակով 12:00-ին սկսվել է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի վաճառքը: Այդ մասին հայտնում է «RT»-ն:

Սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 12-ը բոլոր ցանկացողները կարող են տոմս գնելու համար հայտ թողնել ցանկացած հանդիպման համար, ինչպես նաև մարզադաշտի տոմսերի փաթեթների կամ թիմերի համար՝ ՖԻՖԱ-ի պաշտոնկան կայքում:

Հայտերի կարգավիճակի մասին  բոլորին կհաղորդվի մինչև նոյեմբերի 16-ը:

Vesti.am