Foto

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 11 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 83-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան և Պորտուգալիան: Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին և Կոլումբիան:

2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր հավաքականի մրցակիցներն ունեն հետևյալ դասավորությունը՝ Լեհաստան (6-րդ տեղ), Դանիա (26-րդ), Չեռնոգորիա (37-րդ), Ռումինիա (41-րդ) և Ղազախստան (126-րդ):