Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ նախաձեռնությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ի՞նչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից»,-գրել է պատգամավորը:
Vesti.am