Ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականն Օլիմպավանում նախապատրաստվում է սեպտեմբերի 23-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:
Ավագ մարզիչ Արման Ղազարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Պրիշտինա մեկնելու է երեք մարզիկ: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և Մարգարիտա Առաքելյանը (75 կգ), իսկ 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում:









