Foto

ՄՕԿ-ն ընտրել է 2024 և 2028թթ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքները

2024-ին ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսում, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Փարիզն ու Լոս Անջելեսը ամառային օլիմպիական խաղերի անցկացման միակ թեկնածուներն էին:

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախն այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Շնորհավորում եմ Փարիզին և Լոս Անջելեսին 2024 և 2028թթ. օլիմպիական  խաղերի անցկացման առթիվ: Դժվար էր այլ ընտրություն պատկերացնել»,-ասել է նա, հավելելով, որ Փարիզն ու Լոս Անջելեսը երկու «հզոր երկրների քաղաքներ են», որոնք Օլիմպիական խաղերի հարուստ պատմություն ունեն:

Իրենց հերթին Լոս Անջելեսի և Փարիզի քաղաքային իշխանությունները երախտագիտություն են հայտնել ՄՕԿ-ին նման որոշման համար:

Vesti.am