Foto

Արոնյանը Աշխարհի գավաթի 1/4 եզրափակչում է

Թբիլիսիում անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/8 եզրափակչի երկրորդ պարտիաները:

Երկարատև պայքարում (97 քայլ) Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովին և դուրս եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ: Խաղի ընդհանուր հաշիվն է 1.5-0.5:

Այս մրցափուլում մեր շախմատիստը կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Իվանչուկին: