Foto

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակչում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ այսօր կայացած առաջին պարտիայում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Այսօր կայանալիք երկրորդ պարտիայում հայաստանցի շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով: