Foto

Մեկնարկում է շախմատի Երևանի երկրորդ բաց առաջնությունը

Սեպտեմբերի 19-27-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի շախմատի Երևանի երկրորդ բաց առաջնությունը: Ինչպես հայտնում է Շախմատի Հայաստանի ֆեդերացիան, մրցաշարին կմասնակցեն 126 շախմատիստ՝ 12 երկրից, այդ թվում 18 գրոսմաստեր:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով՝ 9 տուրով: Առավել բարձր վարկանիշ մասնակիցների շարքում ունեն գրոսմաստերներ Վլադիմիր Օնիշչուկը (2638, Ուկրաինա), Տիգրան Պետրոսյանը (2615, Հայաստան) և Ռոբերտ Հովհաննիսյանը( 2594, Հայաստան)

Vesti.am