Foto

22-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակ է տարել

22-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, որը բնակվում է Կանադայում, հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Գերմիջին քաշային կարգում Բազինյանը նոկաուտով հաղթանակի է հասել գերմանացի Բեռնարդ Դոնֆակի նկատմամբ: Գրում է «Sputnik Armenia» գործակալությունը:

Գերմիջին քաշային կարգը պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ հեղինակություն է վայելում: Հենց այս քաշային կարգում Արթուր Աբրահամը մեծ համբավ ձեռք բերեց իր հաղթանակներով: Միգուցե, 37-ամյա Աբրահամն արդեն արժանի փոխարինող ունի ռինգում:

Միշա Ալոյան
Էրիկ Բազինյանն իր առաջին մենամարտը ռինգում անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերին: Ուղիղ չորս տարի անց հայ բռնցքամարտիկի անվան դիմաց արդեն կա 17 մենամարտ ու նույնքան հաղթանակ: Ընդ որում, հաղթանակների մեջ մեծ տոկոս են կազմում նոկաուտով տոնված հաղթանակները: Մանրամասները՝ «Sputnik Armenia»-ում: