ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է վավերացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին փաստաթուղթը, հայտնում է «Риа Новости»-ն:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում:
Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործընթացների օպտիմալացմանը, մաքսային օրենքների հետագա ազատականացմանն ու ԵԱՏՄ շրջանակներում առանձին գործող համաձայնագրերի կոդավորմանը:
Vesti.am