Չեմպիոների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթանակ է տարել շեյցարական «Բազել»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել մանկունյանցիների մեկնարկային կազմում: Նա ամենաակտիվ գործող անձանցից մեկն էր դաշտում: Խաղի 22-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գոլ խփելու հրաշալի հնարավորություն ուներ, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել»՝ 3:0 1:0 Ֆելաինի (35'), 2:0 Լուկակու (53'), 3:0 Ռեշֆորդ (84')
Vesti.am









