Foto

Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 2-11-ը՝ Բուդապեշտում ընթացավ բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ նվաճեցին:

Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձավ հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ (աջ ձեռք):

Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով: