ՀՅԴ-ն կողմ է արտահայտվել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և այսօր էլ ՀՅԴ մոտեցումը չի փոխվել: ԱԺ-ում, անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին, այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք համոզվել ենք, որ այս ընթացքում այն մարտահրավերները, որ Հայաստանը ստիպված եղավ հաղթահարել՝ իր անվտանգության խնդիրները լուծելու հետ կապված, սա ամենաճիշտ լուծումն էր այդ պահին, մանավանդ հիմա, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորշումը ու հնարավորություն է տալիս վերադառնալ և...և-ի քաղաքականությանը, որը, կարծում եմ, մեր լավագույն լուծումների համար ճանապարհ բացելու նոր հարթակ է», - ընդգծեց նա։
Արմեն Ռուստամյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմն ապացուցեց՝ Ռուսաստանը չկատարեց անվտանգության քաղաքական մեսիջը։ Նա նշեց, որ չնայած զինվորների և ՀՀ Զինված ուժերի կարողությունների վրա ոչ ոք չի կասկածում, բայց եթե համապաստախնա ռազմական միջոցներ չունենք, դժվար է միջնադարյան միջոցներով պայքարել առաջադեմ երկրների դեմ:
«Հասկացեք՝ երկկողմանի հարաբերություններ մենք ունենք Ռուսաստանի հետ և կա նաև ՀԱՊԿ-ը, ուրիշ այլընտրանք Հայաստանն այսօր չունի», - նշեց նա։
Ռուստամյանի դիտարկմամբ, կա մեծ հնարավորությունների դաշտ, որը չի օգտագործվել։
«Մենք ենք մեղավոր, որովհետև մենք այս նոր իրավիճակին մեր տնտեսությունը չենք կարողացել հարմարեցնել։ Մենք ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք։ Այնպես չէ, որ ոչինչ չի արվել։ Սա լավ առիթ է, ես դրական եմ գնահատում «Ելքի» առաջարկությունը, դա թույլ կտա ևս մեկ անգամ այդ ամենի մասին խոսել», - նկատեց նա։
Vesti.am