Foto

ՌԴ տրանսպորտի նախարարությունը ԵՏՀ-ին կներկայացնի Միջպետական ավիացիոն կոմիտեի նմանօրինակ նախագիծը

ՌԴ տրանսպորտի նախարարությունը  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին կներկայացնի  օդային պատահարների  հետաքննության եվրասիական հանձնաժողով ստեղծելու մասին  միջկառավարական համաձայնագրի նախագիծը, որը պետք է Միջպետական ավիացիոն  կոմիտեի նմանօրինակը լինի:

Սեպտեմբերի 11-ին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այդ հարցը  կքննարկի  ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ավելի վաղ   Արևելյան  տնտեսական համաժողովի ժամանակ  Սոկոլովը հայտարարել էր, որ  Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերները  դրական են վերաբերում  օդային պատահարների հետաքննության գծով հանձնաժողովի ստեղծմանը: Նրա խոսքով՝ նոր  կառույցը  կսկսի աշխատել 2018 թվականից:

Vesti.am