Foto

Ռաֆայել Նադալն ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող է ճանաչվել

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում: Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնի հետ վճռորոշ պայքարում նա առավելության է հասել  6:3, 6:3, 6:4 հաշվով:

Խաղը տևել է 2 ժամ 27 րոպե:

Այսպիսով, 31-ամյա մարզիկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի իր 23-րդ եզրափակչում 16-րդ անգամ դարձել է տիտղոսակիր՝ միանձնյա մարզաձևում:

Հաղթողի տիտղոսը 31-ամյա Նադալի համար 3-րդն է «US Open»-ում (2010, 2013, 2017) և 16-րդ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Այս ցուցանիշով միանձնյա առաջատարի դիրքը պահպանում է Ռոջեր Ֆեդերերը՝ նա 19 տիտղոս ունի:

Vesti.am