Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ մտադիր չէ հրաժարվել կազմի ռոտացիայից: Ֆրանսիացի մասնագետն այդ մասին հայտնել է Պրեմերայի երրորդ տուրում «Լևանտեի» հետ ոչ-ոքիից հետո:
«Չեմ դավաճանի թիմի հետ աշխատելու իմ սկզբունքներին: Մի անհաջող հանդիպումից հետո պետք չէ խելագարվել:
Հավատում եմ մեթոդներիս նպատակահարմարությանը, և շարունակելու ենք աշխատել նույն կերպ»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
«Արքայական ակումբը» վաստակած 5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:
Vesti.am









