Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:
Vesti.am