Foto

Վրաստանում կրթություն  ստացող հայերի և ադրբեջանցիների համար  երկլեզու զրուցարաններ են տպագրվել

Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հրատարակվել են վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ, հաղորդում է Jnews.ge-ն:

Նախաձեռնությունը միտված է  աջակցելու  Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր հետազոտությունների համաձայն, բազմաթիվ խնդիրների պատճառով հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն և տեղեկատվական մեկուսացման մեջ են:

Զրուցարանի հեղինակներից, գրքի կազմող Թեա Քամուշաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ:

Vesti.am