Foto

Ազատ ոճի ըմբիշներն Աշխարհի առաջնությունում անհաջող են հանդես եկել

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում երեկ պայքարը սկսել են ազատոճայինները։

50-58-69-85 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անհաջող են հանդես եկել, այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։

Դավիթ Գևորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին և դուրս մնացել հետագա պայքարից։

Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։

Այսօր գորգ կմտնի Հայաստանի ևս հինգ ներկայացուցիչ։