Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ վաղուց էր երազում աշխատել Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ:
«Ժոզեն միշտ ցանկանում է, որ ամեն օր իր ֆուտբոլիստները ցույց տան այն, ինչ կարող են: Նա իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին հանգիստ չի տալիս: Երբ նրանք խաղադաշտում են, ապա պետք է ցույց տան ողջ ունակությունները:
Խաղադաշտից դուրս Մոուրինյուն ընտանիքի անդամ է դառնում: Նրա հետ կարելի է խոսել և կիսվել: Դեռ 11 տարեկանից երազում էի աշխատել նրա գլխավորությամբ: Նման հնարավորությունից պարզապես չէի կարող հրաժարվել:
Շնորհակալ եմ նրան այս հնարավորության համար»,-«BBC»-ի փոխանցմամբ, ասել է Լուկակուն:
Vesti.am









