Foto

Իրանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը. vesti.ru

Ավարտին են մոտենում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ութ ամիս ձգվող բանակցությունները: Այս մասին, vesti.ru-ի փոխանցմամբ, Վլադիվաստոկում տեղի  ունեցող Արևելյան տնտեսական ֆորումին հաղորդել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

«Մենք նաև բանակցություններ ենք վարվում Սինգապուրի հետ»,-հավելել է նա:

Արդեն 2017թ. հոկտեմբերին  ԵԱՏՄ-ն կարող է խնդրել Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մանդատը:

ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

Vesti.am